
119 դիտում
Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը և կրծքով կերակրման հաջող հետագա մեկնարկին։
I. Կրծքի խնամք հղիության ընթացքում
Ֆիզիոլոգիական փոփոխություններ, որոնք դիտվում են հղիության առաջին շաբաթներից.
Կրծքերի չափերով մեծացում և զգայունություն,
հարպտկային շրջանի (արեոլան) մգացում,
հղիության 2րդ եռամսյակից կաթնախեժի արտադրություն:
Վերը նշվածները բնական փոփոխություններ են և հատուկ միջամտություն չեն պահանջում :
Հիգիենա
Ամենօրյա լվացում/ լոգանք գոլ ջրով,
խուսափել սպիրտային լուծույթների և օճառների օգտագործումից պտուկների շրջանում:
Պտուկների «նախապատրաստում» (քաշում պտուկհանիչներով, կոշտացում սրբիչներով) խորհուրդ չի տրվում, քանի որ դա կարող է առաջացնել մաշկի վնասում և հետագայում դիսկոմֆորտ կերակրման ընթացքում։ Կան պտուկների խնամքի համար նախատեսված քսուքներ, որոնց օգտագործումը ըստ ցանկության է։ Գիտահեն ապացույց չկա, որ նման քսուքների օգտագործումը հետագայում նվազեցպում է պտուկների վնասվածքները։
Ներքնազգեստի ընտրություն
Հարմարավետ, աջակցող,
բնական նյութերից՝ նախընտրելի է բամբակյա,
ճիշտ չափի ընտրված կրծկալ,
գիշերային թեթև աջակցություն՝ ըստ անհատական հարմարավետության:
Մաշկի խնամք
Կրծքագեղձի մաշկի չորության դեպքում կարելի է օգտագործել հիպոալերգեն խոնավեցնող միջոցներ,
կարելի է օգտագործելը հղիազոլերի կանխարգելման համար նախատետված քսուքներ, սակայն հիշեք, որ ամեն դեպքում հղիազոլերի առաջացումը կախված է մաշկի տեսակից
II. Կրծքի խնամք կրծքով կերակրման ընթացքում
Հիգիենա
Յուրաքանչյուր կերակրումից առաջ կրծքագեղձը լվանալու անհրաժեշտություն չկա,
ամենօրյա ցնցուղը ավարար է,
պտուկների բնական պաշտպանիչ շերտը պետք է պահպանել, այդ իսկ պատճառով պետք է խուսափել օճառով պտուկները լվանալուց:
Պտուկների ցավ և ճաքեր
Պտուկների շրջանի ցավը հաճախ պայմանավորված է ոչ ճիշտ ամրակցմամբ կրծքին կամ սխալ դիրքով ։
Խորհուրդներ․
Ստուգել երեխայի դիրքը և ամրակցումը կրծքին, անհրաժեշտության դեպքում շտկել,
կերակրումից հետո թողնել, որ մի քանի կաթիլ կաթ մնա պտուկի վրա, անմիջապես չհագնել կրծքկալը,
անհրաժեշտության դեպքում կիրառել բժշկի կողմից նշանակված քսուքները նախատեսված պտուկների վնասվածքների համար:
Արտահայտված ցավի, արյունահոսության կամ չլավացող ճաքերի դեպքում անհրաժեշտ է դիմել կրծքով սնուցման մասնագետի, զանգահարելով՝ Մարգարյան ծննդատուն:
Կաթնագեղձերի կոշտացում
Հիմնականում կարող է առաջանալ ծննդաբերությունից հետո առաջին օրերին կամ երբ կերակրումների միջև լինում են երկար ընդմիջումներ:
Օգնության միջոցներ․
Հաճախակի կերակրում,
կրծքագեղձի մերսում նախքան կերակրելը.
սառը կոմպրես՝ կերակրումից հետո,
հարմարավետ, ճիշտ չափի ընտրված կրծքկալ,
եթե երեխայի կերակրումներից հետո դեռ պահպանվում է ծանրության զգացումը կարելի է ձեռքով կամ կթիչով կթել կուրծքը՝ մինչև թեթևության զգացումը:
Երբ դիմել բժշկի.
Երբ առկա են կաթի կանգի և մաստիտի նշաններ, որոնք են.
բարձր ջերմություն (>38°C),
կրծքի ուժեղ ցավ, կարմրություն, կոշտություն,
թարախային արտադրություն կրծքից,
երկարատև չլավացող ճաքեր:
Հղիության և կրծքով կերակրման ընթացքում կրծքի խնամքը հիմնականում պարզ գործընթաց է։ Ճիշտ խնամքը հիմնված է բնական մաշկային պաշտպանության պահպանման, ճիշտ ամրակցման և վաղ արձագանքման վրա։
Աղբյուրներ
World Health Organization – Breastfeeding recommendations
American College of Obstetricians and Gynecologists – Breastfeeding guidance
American Academy of Pediatrics – Breastfeeding and the Use of Human Milk
La Leche League International – Breast care and breastfeeding